Էրդողանը արգելել է թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը չեղյալ է հայտարարվում:
Նրա խոսքով՝ օլիմպիադայի անցկացումը չեղյալ է հայտարարվել իր հիմնական թշնամու՝ Արդի իսլամական հասարակական շարժման հիմնադիր Ֆեթուլահ Գյուլենի (Էրդողանը վերջինիս համարում է իր և կառավարության այլ անդամների դեմ իրականացվող հակակոռուպցիոն ծրագրի միակ մեղավոր և կազմակերպիչ) դեմ ծավալած պայքարի պատճառով:
Էրդողանը նշել է, որ կառավարությունն այլևս միջոցներ չի տրամադրի այդ օլիմպիադայի համար:
Մինչ այդ թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադան անցկացվում էր ամեն տարի՝ աշխարհի տարբեր երկրներում: