211652_close_icon

Ռուս զինվորականները գրոհով վերցրել են ուկրաինական «Բելբեկ» օդակայանը

views-count2834 դիտում article-date 21:02 22-03-2014
Ռուս զինվորականները գրոհել են ուկրաինական «Բելբեկ» օդակայանը և գրավել այն: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: Ղրիմում Ուկրաինայի ՊՆ մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեղնյովի խոսքով՝ գրոհի ժամանակ ռուսական կողմը կիրառել է լուսային և ձայնային ռումբեր, լսվել են կրակոցներ, իսկ դարպասները կոտրվել են զրահապատ մեքենաների միջոցով: Գրոհին մասնակցել են նաև Ղրիմի պաշտպանական ջոկատները: Հայտնի է դարձել նաև, որ գրոհը լուսաբանող լրագրողներից մեկը վիրավորվել է: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր