211652_close_icon
views-count1731 դիտում article-date 14:47 06-03-2014

Ռուս զինվորականները խորտակել են ուկրաինական «Օչակով» նավը

Այս գիշեր ռուսական զինվորականները խորտակել են Դոնուզլավ լճում գտնվող ուկրաինական «Օչակով» նավը` այսկերպ արգելափակելով Ուկրաինայի Հարավային ռազմածովային բազայի նավերի՝ ծով դուրս գալը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ղրիմի ՊՆ մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելենյովին: Տեղեկությունների համաձայն երեկ ժամը 23:00-ին «Դոնուզլավ» բազայի զինվորականերն առանց տարբերակիչ նշանների լքել են զինվորական անցակետերը, ինչից հետո ժամը 23:30-ի սահմաններում հեռացել են անհայտ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց ռուս զինվորականները «Օչակով»-ին ամրացրել են 2 տակառ, ինչից հետո լսվել է հզոր պայթյուն:

Նմանատիպ նյութեր