211652_close_icon
views-count2207 դիտում article-date 12:15 23-03-2014

Սաակաշվիլին Ժվանիայի մահվան գործով FBI-ի մասնագետներին էլ է խաբել. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է,որ «Ազգային շարժման» անդամները շահարկել են FBI-ի անունը: «Կվիրիս Պալիտրա» -ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքներին նա նշել է, որ նրանք շահարկել են այնպիսի հեղինակավոր կազմակերպության ինչպիսին FBI-ն է ու դա պատիվ չի բերում իրենց երկրին: «Ես մասնագետ չեմ, սակայն իմ զրույցները նրանց հետ ցույց է տալիս, որ ամերիկայից ժամանած մասնագետներին Սաակաշվիլին ցույց չի տվել ողջ իրականությունը և նրանք բոլոր նյութերին չեն ծանոթացել»,-ասել է Ղարիբաշվիլին: Իսկ այն հարցին, թե հնարավոր է նշված կազմակերպությունը պատասխան պահանջի «Ազգային շարժում»-ից, վարչապետը պատասխանել է, որ իրավացի կլինեն:

Նմանատիպ նյութեր