211652_close_icon
views-count2017 դիտում article-date 20:30 30-03-2014

Ժվանիայի գործով նոր փաստեր են բացահայտվել

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննել են ցմահ ազատազրկման դատապարտված Գիորգի Գվիչիանին : Ժվանիայի մահվան ժամանակ Գվիչիանին Թբիլիսգազի գլխավոր տնօրենն էր: Նա հայտարարել է, որ Ժվանիան չէր կարող գազից խեղդվել, քանզի այն շենքը, որտեղ նա գտնվել է այդ պահին չեր գազամատակարարվում: Նա դատախազին հայտնել է, որ նշված շենքի գազամատակարարումը դադարեցվել էր վթարային իրավիճակից ելնելով նույն օրը գիշերը ժամը 23:00-ին: Այնուհետև Գվիչիանին հրաց է ուղում դատախազին, թե իր գործով 2 կեղծ ցուցմունք կա ինչու՞ չեն կրկին հարցաքննվում նրանք, դատախազը չի պատասխանել նրա հարցին, որի մասին աղմուկ է բարձրացրել ֆեյսբուքյան իր էջում նախկին տնօրենը: Նշենք, որ Վրաստանի ՆԳ նախարարության կողմից երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վարկած էր հաստատվել գազից խեղդվելը:

Նմանատիպ նյութեր