211652_close_icon
views-count1810 դիտում article-date 17:36 23-03-2014

Թուրքիայի ԶՈՒ ծառայողները սիրիական ինքնաթիռ են խփել

Թուրքիայի ԶՈՒ ծառայողները սիրիական ինքնաթիռ են խփել, որը հատել էր երկրի սահմանը, հաղորդում է Reuters-ը: Միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական հյուսիսային սահմանում, որտեղ հաճախ են տեղի ունենում բախումներ Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների և Բաշար Ասադի զորքերի միջև: Նշվում է, որ թուրքական կողմը 2 հրթիռ է արձակել սիրիական ինքնաթիռի վրա: Սկզբում թուրքական կողմը հերքել է այդ փաստը, մեղադրելով սիրիական գրոհայիններին: Դեռ պար չ, թե ինքնաթիռն ռազմական է եղել, թե քաղաքացիական և քանի մարդ է գտնվել նրա մեջ:

Նմանատիպ նյութեր