211652_close_icon
views-count1548 դիտում article-date 15:07 24-03-2014

ՍԴՀԿ-ը պահանջում է ՀՀ ԱԳՆ-ից միջազգային հարթակներում բարձրաձայնել Քեսաբի տեղահանության մասին

Հայաստանի սոցիալ-դեմոկրատականՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ՀՀ ԱԳ նախարարությունից քայլեր ձեռնարկել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերի տեղահանության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մի քանի օր է, ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրում: Թուրքական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսաբի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսաբը: Հիշեցնենք, որ Քեսաբն անմիջապես գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, տեղակայված են հայ համայնքին պատկանող բանակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները վերջինիս հնարավորություն ընձեռեցին հայաթափել հայաշատ բնակավայրը: Չնայած ընթացող ողբերգական իրադարձություններին, Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջում է Հայաստանի ԱԳ նախարարությունից անմիջապես միջազգային հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը»:

Նմանատիպ նյութեր