211652_close_icon
views-count1160 դիտում article-date 19:15 27-03-2014

Գյումրիի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Այսօր` մարտի 27-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին: Ողջունելով հյուրին, քաղաքապետը հակիրճ ներկայացրեց Գյումրու պատմությունն ու ներկա սոցիալ- տնտեսական վիճակը, ինչպես նաև խոսեց քաղաքի զարգացման իր տեսլականի մասին: Պատասխան խոսքում դեսպանը նշեց, որ երրորդ անգամն է Գյումրիում և չթաքցրեց իր հիացմունքը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի նկատմամբ` նշելով, որ ներկա է գտնվել «Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անկացված միջոցառումներին և տպավորված է մնացել կազմակերպվածության բարձր մակարդակով: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ներկայացրեց նաև իր պատկերացումները տնտեսական և առևտրային ոլորտներում հայ-բրազիլական համագործակցություն զարգացնելու ուղղությամբ, առանձնահատուկ կանգ առելով Գյումրու վրա: Ըստ դեսպանի, թեև առաջին հայացքից անհեռանկարային է թվում առևտուրը Բրազիլիայի հետ առկա աշխարհագրական հեռավորության պատճառով, սակայն դեսպանը գտնում է, որ դա արդյունք է ոչ խորքային ուսումնասիրության: Սամվել Բալասանյանն իր հերթին առաջարկեց ուշադրությունը կենտրոնացնել ներդրումների և Գյումրիում արտադրություն կազմակերպելու վրա: Այս մասով քաղաքապետը տեղեկացրեց, որ պատրաստ է սիմվոլիկ գումարով տարածք տրամադրել, եթե կլինեն բրազիլական ներդրումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն նեկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր