Օբաման Հռոմի պապին նվիրել է Սպիտակ տան այգու սերմերից
Վատիկանում առաջին անգամ տեղի է ունեցել Բարակ Օբամայի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Vatican Radio֊ն։
Փակ դռների հետևում հանդիպումը մոտ 1 ժամ է տևել, որից հետո Օբաման Հռոմի պապին ներկայացրել է ԱՄՆ֊ի պատվիրակության ներկայացուցիչներին, այդ թվում գլխավոր պետքարտուղար Ջոն Քերրիին։
Նախագահ Բարաք Օբաման քահանայապետին Սպիտակ տան այգում աճող բույսերի սերմերով լի տուփ է հանձնել` ի նշան հարգանքի: Օբաման նաև նրան Սպիտակ տուն է հրավիրել։ Հռոմի պապը Օբամային հրեշտակի պատկերով հուշամեդալ է նվիրել։