Հռոմի պապին Lamborghini են նվիրել
Իտալական Lamborghini ավտոարտադրող ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին Lamborghini Huracan յուրօրինակ շքեղ ավտոմեքենա է նվիրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոս I-ը, ըստ երևույթին, կվաճառի ճերմակ Lamborghini-ն Sotheby`s աճուրդում՝ օգտագործելով ստացված գումարը բարեգործական նպատակներով:
Հռոմի պապը ստացել է նվերը Lamborghini ավտոընկերությունից այսօր՝ նոյեմբերի 15-ին և ինքնագիր է թողել մեքենայի թափքի վրա:
Նշենք, որ Huracan ավտոմեքենան իր անվանումը ստացել է Մայաների քամու աստված Huracan-ից: