Ցուկերբերգը Հռոմի պապին անօդաչու սարք է նվիրել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ: Այս մասին հայտնում է «Голоса Америки» ռադիոլրատվականը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման եղանակները, ինչպես նաև դրանց՝ աղքատության դեմ պայքարում ծառայեցնելու գաղափարը:
Ցուկերբերգը Հռոմի պապին նվիրել է անօդաչու սարքի խաղալիք մոդել:
Այս հանդիպումը երբեք չեմ մոռանա,- ասել է համաշխարհային սոցկայքի հիմնադիրը: