211652_close_icon
views-count1584 դիտում article-date 13:40 01-04-2014

Իտալիայում գործազրկության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Իտալիայում փետրվար ամսին գործազրկությունը շուրջ 13 տոկոս է կազմել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը։ Այդ ցուցանիշը հունվարի 12,9 տոկոսի համեմատ աճել է, իսկ 12 ամսվա ընթացքում 1,1 տոկոս աճ է գրանցվել։ Սկսած 1977 թվականից այն գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է։ Երիտասարդության շրջանում նույնպես գործազրկության աճ է դիտվում, որը 42,3 տոկոս է կազմում։ Ընդհանուր Եվրոգոտում գործազրկությունը հունվարին կազմել է 12 տոկոս։

Նմանատիպ նյութեր