211652_close_icon
views-count17714 դիտում article-date 21:41 03-10-2018

Մոսկվայում անձրևային եղանակի պատճառով խցանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, երեկոյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անձրևի պատճառով մեծ խցանումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Ճանապարհներին ավտոմոբիլային երթևեկությունը երեկոյան գործնականում կանգ Է առել: Աղբյուրի տեղեկություններով՝ «Յանդեքս Խցանումներ» ծառայությունը Մոսկվայի ճանապարհներին խցանումները գնահատել Է 10 հնարավորից 9 բալ: Խցանումներ են գրանցվել դեպի կենտրոն տանող բոլոր մայրուղիներում, ինչպես նաև Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի հյուսիսում և հարավում: Նշվում է, որ ճանապարհային երթևեկության զգալի դժվարացման պատճառ է դարձել անձրևային եղանակը:

Նմանատիպ նյութեր