Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի առջև ցույցի մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել. տեսանյութ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի առջև ցույցի մասնակիցները փորձել են ներս ներխուժել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից, սակայն գրասենյակի ներսում գտնվողները վատ վիճակի մեջ են հայտնվել, չկարողանալով դուրս գալ այնտեղից, քանի, որ բողոքավերները պահանջել են նրանց հետ հանդիպում և բանակցել:
Ակցիան անկցակցնում են Ռուսթավի-Թբիլիսի երթուղայինի վարորդները, ովքեր իրենց պահանջը հայտնելու համար ցանկանում են հանդիպել կուսակցության փոխնախագահ, փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, նրանք բողոքել են Թբիլիսիի և Ռուսթավիի միջև ուղևորափոխադրումների տենդերի դեմ, որում հաղթել էր վերջերս ստեղծված տրանսպորտային ընկերությունը, որը ըստ ցույցի մասնակիցների տեղեկությունների պատկանում է Կալաձեին:
Ակցիայի մասնակիցներից մեկը իր վրա բենզին լցնելով դիմելէ ինքնահրկիզման, սակայն բարեբախտաբար այն կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և տղամարդուն տեղափոխել են բաժին:
Այս պահին ակցիան շարունակվում է: