1610 դիտում
20:33 05-04-2014
Արևմուտքը միայն «վիրաբուժական» միջամտությամբ կվերացնի «Պուտին» կոչվող հիվանդությունը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Foreign Policy-ին տված հարցազրույցում ասել է, որ արևմտյան պետությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանի դեմ:
«Արևմուտքը պետք է, այսպես կոչված, «վիրաբուժական միջամտություն» ցուցաբերի, որպեսզի կասեցնի Ռուսաստանի ընդլայնումը»,-գտնում է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հռետորաբանությանը, Արևմուտքն այնքան էլ չի ցանկանում Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառել:
«Ի տարբերություն սառը պատերազմի ժամանակաշրջանի, արևմտյան ընկերություններն այսօր վիթխարի եկամուտներ են ստանում Ռուսաստանից, հետևաբար, նրանք էլ այդ դեպքում ստիպված կլինեն վճարել դրա դիմաց: Սակայն հարցն այլ է. ռուսական ագրեսիայի «քաղցկեղը» առաջին անգամ Վրաստանում ի հայտ եկավ, սակայն Արևմուտքն արհամարհեց այդ հիվանդությունը, որը սկսվեց 2008 թվականին: Արևմուտքն այսօր էլ խուսափում է «վիրաբուժական, այսինքն՝ ռազմական միջամտությունից՝ համարելով դա մեծ ռիսկեր պարունակող գործողություն: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այդ մեթոդի միակ հեռանկարն այն է, որ կվերացվի «Պուտին» կոչվող հիվանդությունը»,-ասել է Սաակաշվիլին:
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
16:52 25-04-2015
Արևմուտքը չի շտապում զինել Ուկրաինային, իսկ մենք սպասելու ժամանակ չունենք. Սաակաշվիլի
3052 դիտում
16:29 15-02-2016
Դավութօղլուն սպառնացել է Սիրիայի քրդերին, որ կվերացնի Միննեհի ողջ ենթակառուցվածքը
5866 դիտում
17:03 22-01-2021
Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը
Այս բաժնից
1027 դիտում
14:30 05-01-2025
Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
796 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
889 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել