211652_close_icon
views-count1680 դիտում article-date 11:24 09-04-2014

Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Ռոգոզինը Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացման հարցեր

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերը: Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրեց այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվեց: Այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր