211652_close_icon
views-count3126 դիտում article-date 17:52 10-04-2014

Պուտինը պաշտոնանկ է արել ուժային կառույցների 14 գեներալների

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՌԴ ԱԻՆ, Պատիժների իրականացման դաշնային ծառայության, ՆԳ նախարարության, ինչպես նաև Հետաքննչակաան հանձնաժողովի 14 գեներալներ պաշտոնանկ են արվել: Աշխատանքից հեռացվել են ՌԴ զինված ուժերի գեներալ-մայոր, ՌԴ ԱԻՆ վերահսկողության բաժնի ղեկավար Յուրի Դեշևիխը, նրա տեղակալ, ԶՈՒ գեներալ-մայոր Անատոլի Գիլետիչը, ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և հրշեջ-փրկարարական, հատուկ հրշեջ-պահպանության ղեկավար, գեներալ-մայոր Մաքսիմ Վլադիմիրովը, վերջինիս տեղակալ, գեներալ-մայոր Ռոբերտ Կիրեևը, ՌԴ ԱԻՆ զենք-զինամթերքի բաժնի ղեկավար, գեներալ-մայոր Նիկոլայ Գրեչուշկինը, ՌԴ ԱԻՆ Պետերբուրգի շրջանի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Եվգենի Դեյնեկան և ՌԴ ԱԻՆ Կալմիկիայի ԱԻՆ ղեկավար, գեներալ-մայոր Իգոր Միխայլովը: Պաշտոնանկ են արվել նաև ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության ևս մի քանի գեներալներ:

Նմանատիպ նյութեր