Վլադիմիր Պուտինը 10 գեներալների է պաշտոնանկ արել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի պաշտոններից հեռացվել են տարբեր ուժային կառույցներում աշխատող 10 գեներալներ:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, համապատասխան հրամանը հրապարակվել է ՌԴ Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Պաշտոնանկ արվածների մեջ են Չեչնիայի Հետաքննչական կոմիտեի ղեկավար Սերգեյ Դևյատովը, ՌԴ Մոսկվայի հետաքննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զյազևը և ՌԴ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիեևը:
Պուտինի հրամանագրով ՌԴ ՆԳՆ հակակոռուպցիոն վարչության ղեկավարի տեղակալ է նշանակվել գնդապետ Վլադիսլավ Գորկավցևը: