Պուտինը գեներալների է պաշտոնանկ արել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է ՌԴ արդարադատության փոխնախարարին և ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության գլխավոր վարչության ղեկավարի 2 տեղակալներին:
Ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, պաշտոնից հեռացվել է արդարադատության առաջին փոխնախարար Ալեքսանդր Սմիրնովը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2012 թվականի հունիսի 30-ին: Նա ներքին ծառայության գեներալ-մայոր էր և պարգևատրվել էր Քաջության մեդալով: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սերգեյ Գերասիմովը:
Պուտինը հեռացրել է նաև ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության գլխավոր վարչության ղեկավարի 2 տեղակալներին՝ գեերալ-մայոր ֆելիքս Վասիլկովին և գեներալ-մայոր Վիտալի Սկվորցովին: