211652_close_icon
views-count2273 դիտում article-date 22:44 12-04-2014

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի արևելք արդեն իսկ սկսվել է. փոխծովակալ Իգոր Կաբանենկո

Փոխծովակալ Իգոր Կաբանենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ՌԴ դիվերսիոն ուժերը գրավել են Դոնեցկի շրջանի մի շարք քաղաքներ: Իսկ Արևելք ռուսական զորքերի ներխուժումն արդեն եղել է: Սլավյանսկում և Կրասնի Լիմանում անջատողականներ չեն: Այնտեղ գործում են ռազմական հետախուզական-դիվերսիոն ջոկատայինները: Ձեռագիրը պարզ է. նրանք աջակցություն են ցուցաբերում անջատողականներին իրավիճակն ապակայունացնելու գործում»: Բացի այդ, Կաբանենկոն գրել է, որ Վլադիմիր Պուտինը կանխամտածված է անում այդ ամենը, որխեսզի ուկրաինացիների միջև քաղաքացիական պատերազմ սկսվի: «Խարխլել իրավիճակը, Կրեմլը ուղում է բաժանել ուկրաինացիներին, այնպես անել, ոն նրանք իրար դեմ դուրս գան և սպանեն միմյանց: Ներկա պահին Մոսկվան իր զորքերը մտցնում է, որպեսզի պաշտպանի ռուսալեզու բնակչությանը՝ իրեն ներկայացելով, իբրև խաղաղապահ»,-գրել է նա: Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Ուկրաինայի ժամանակով ժամը 21:00-ին Տուրչինովը Ազգային անվտանգության և պաշտպանության շտապ նիստ է անցկացնելու:

Նմանատիպ նյութեր