Ադրբեջանում 2 վրացու են գլխատել
Ադրբեջանի Գախի շրջանում դաժանորեն սպանել են 2 վրացիների: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Գախի շրջանային ոստիկանությանը:
Նրանց գլխատված մարմինները հայտնաբերվել են նշված վայրում գտնվող առանձնատներից մեկում: Վերջիններս Ադրբեջանի քաղաքացիներ են՝ վրացական ծագմամբ, 1956 թվականին ծնված Իասի Ռոսիաշվիլին և 1960 թվականին ծնված Էսարյան Ռոսաիշվիլին են:
Մարդասպաններին որոնում են ոստիկանները: