Պուտինն Ակսենովին նշանակել է Ղրիմի նահանգապետի պաշտոնակատար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Ակսենովին նշանակել է Ղրիմի նահանգապետի պաշտոնակատար:
«Ղրիմի հանրապետության ընդունած Սահմանդրության համաձայն Ռուսաստանի Դաշնությունը նշանակելու է նահանգապետի պաշտոնակատար: Այսօր ստորագրվել է նման հրամանագիր: Խնդրում եմ Ձեզ ընդունել այդ առաջարկը», — Պուտինի խոսքերից մեջբերում է անում ИТАР-ТАСС –ը:
Նա նշել է նաև, որ Ղրիմի օրենսդիր մարմնի ընտրությւոնները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին: Ինչին ի պատասխան Ակսենովն հայտարարել է, որ Ղրիմը պատրաստ է:
Ղրիմի նահանգապետն ինչպես նաև ավելացրել է, որ ռուսական անձնագրեր ստանում են օրեկան 20 հազար հատ: Իսկ ընտրությունների համար անհանգստանալու կարիք չկա: