874 դիտում
11:38 18-04-2014
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության անդամները հավելյալ արտոնություններ կունենան
Թուրքիայի խորհրդարանը ապրիլի 17-ի նիստում հավանություն է տվել «Ազգային հետախուզական կազմակերպության գործունեության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին:
Ըստ այդ փոփոխությունների՝ հետախուզության անդամների լիազորություններն ընդլայնվում են, այն է, նրանց կթույլատրվի իրենց գործունեության շրջանակներում ուղիղ կապ հաստատել ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Բացի այդ, օրենքում հաստատված մի քանի կետերի համաձայն, հետախուզության աշխատակիցների նկատմամբ հարուցված դատական գործերն այսուհետ կքննվեն միմիայն Թուրքիայի Գերագույն դատարանի կողմից, դատարանի կողմից կայացված վճիռները և որոշումները ենթակա չեն լինի վերանայման, իսկ նրանց ընտանիքների անդամները կգտնվեն պետական պաշտպանության ներքո:
Նմանատիպ նյութեր
2939 դիտում
12:33 01-08-2016
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կվերակազմավորվի
Այս բաժնից
769 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1345 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով