Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կվերակազմավորվի
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլհըրըմը, գրում է Sabah թերթը:
Յըլդըրըմի խոսքով՝ բարեփոխումներն ուղղված կլինեն երկրի հետախուզության մակարդակի բարձրացմանն ու զարգացմանը:
«Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ մոդել է կիրառվելու հետախուզական համակարգում»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ չբարձրաձայնելով բարեփոխումների ժամկետը: