211652_close_icon
views-count1288 դիտում article-date 22:28 18-04-2014

7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում

Մեքսիկայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգի տարածքում, հիպոկենտրոնը՝ 39 կմ խորության վրա։ Ըստ Մեքսիկայի իշխանությունների հաղորդման՝ երկրաշարժի պատճառով մի շարք քաղաքների բարձրահարկ շենքերի բնակիչների շտապ տարհանում է իրականացվել։ Մեքսիկայի կենտրոնական շրջաններում էլեկտրասնուցման հետ կապված խափանումներ են գրանցվել, որոշ ժամանակ խաթարվել է նաև բջջային հեռախոսակապը։ Ուղղաթիռով Մեքսիկայի մի շարք տարածքների զննումից հետո երկրի իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ երկրաշարժի հետևանքով բնակելի տարածքներ են վնասվել, սակայն ավերածությունների մաշտաբի մասին տվյալներ ճշտված չեն։

Նմանատիպ նյութեր