Պապուա Նոր Գվինեայում 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում գտնվող Պապուա Նոր Գվինեայում տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Արավա քաղաքից 50 կմ դեպի արևմուտք, իսկ հիպոկենտրոնը՝ 150 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: