211652_close_icon
views-count1105 դիտում article-date 18:56 22-04-2014

Հայաստան կժամանի Լիտվայի պաշտպանության նախարարը

Ս.թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 23-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ԼՀ ԱՊՆ պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարի և ԼՀ ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցի և պատվիրակությունների կազմով հանդիպման ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս: Նույն օրը` ժամը 12.00-ին, ԼՀ ԱՊՆ պատվիրակության անդամները կացելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր