211652_close_icon
views-count1232 դիտում article-date 11:52 25-04-2014

Օդեսայի մարզում պայթյուն է գրանցվել

Ուկրաինայի Օդեսայի մարզի անցակետում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 7 վիրավոր, այդ թվում՝ 1 ոստիկան։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով տեղի ՆԳՆ վարչությանը։ «Վիրավորները բժշկական հաստատություններ են տեղափոխվել, որտեղ նրանց առաջին բժշկական օգնությունն են ստանում»,֊ մանրամասնել են գերատեսչությունում։ ՆԳՆ֊ում նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել Օվիդոպոլսկի ճանապարհի 7֊րդ կմ֊ի շրջանում։ Պայթյունի պատճառի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։ Դեպքի վայրում հետաքննչական խումբ է աշխատում։

Նմանատիպ նյութեր