211652_close_icon
views-count1246 դիտում article-date 22:22 11-01-2015

Օդեսայի շրջանում պայթյուն է եղել. կա 15 տուժած

Ուկրաինայի Օդեսայի շրջանի Իզմայիլ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, 10 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ 3-ը արտաքին խորը այրվածքներով վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ հրշեջների, հաստատության խոհանոցում գազի բալոն է պայթել, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելու հաստատության ղեկավարության դեմ՝ գազային տեխնիկան առանց կանոնների և խախտումներով օգտագործելու համար:

Նմանատիպ նյութեր