211652_close_icon
views-count599 դիտում article-date 13:53 05-07-2022

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը այսօր տնտեսական, առևտրային ու տրանսպորտային նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ, քանի որ Մինսկը շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմանը։ 

Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է ՄԹ կառավարության կայքում։ 

Նշվում է, որ մինչև 60 մլն ֆունտի որոշակի ապրանքների ներմուծման (նավթամշակման, առաջատար տեխնոլոգիական, արվեստի,դիզայներական) ու արտահանման (բելառուսական չուգուն, պողպատ) արգելքներ կսահմանվեն։

Բացի այդ, կսահմանափակվեն համաշխարհային դասի մի շարք ֆինանսական ծառայություններ (պարտատոմսեր, արժեքավոր փաստաթղթեր)։

Նմանատիպ նյութեր