2904 դիտում
18:35 26-04-2014
«Յունի Փրոջեքթս»-ը սկսում է գարնանային արշավները և էքսկուրսիաները դեպի Հայաստանի տեսարժան վայրեր
Արշավներն ու էքսկուրսիաները նպաստում են մարդու բարոյական և մտավոր զարգացմանը և հանդիսանում են առողջ ապրելակերպի գրավական: Մեր օրերում զարգացած հասարակություններում արշավներն ու էքսկուրսիաները մարդկանց առօրյայի անբաժանելի մասն են կազմում, իսկ այդ առումով Հայաստանում ևս առաջընթաց է նկատվում:
Մայիսի 1-ին՝ կիրակի, «[url=http://www.uniprojects.org/]Յունի Փրոջեքթս[/url]»-ը կկազմակերպի էքսկուրսիա հետևյալ ուղղություններով՝ Խոր Վիրապ-Նորավանք-Տաթևի վանք-Սատանի կամուրջ-Քարահունջ: Էքսկուրսիոն ծրագրում կներկայացվեն պատմամշակութային հուշարձանների պատմությունը, դերն ու նշանակությունը հայի կյանքում, ինչպես նաև հուշարձանների հետ կապված առասպելները: Անցկացվելու է նաև շրջակա միջավայրի, բնության պահպանության փոքրիկ ակցիա: Էքսկուրսիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել բնության և պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պահպանման վրա:
Էքսկուրսիաի մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 9-ին՝ Հանրապետության հրապարակից և կավարտվի ուշ երեկոյան: Էքսկուրսիաներն անցկացվում են բարձրակարգ միկրոավտոբուսներով և փորձառու գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ: Մասնակցության արժեքը կազմում է 8000 դրամ: Արժեքի մեջ ներառված են ճանապարհածախսը, գիդ-էքսկուրսավարի ծառայությունները և հարկերը: Հիշեցնենք նաև, որ արդեն գործում է «Յունի Փրոջեքթս»-ի կողմից մշակված՝ «Ցածր արժեք, Ճանապարհորդություն» նախագիծը: Այցելելով «Յունի Փրոջեքթս»-ի գրասենյակ՝ կարող եք անվճար ձեռք բերել Low Cost Travel քարտ և մասնակցել էքսկուրսիային՝ 5% զեղչով: Գրանցվելու համար զանգահարեք՝ 099 77 44 45, կամ այցելեք «Յունի Փրոջեքթս»-ի գրասենյակ՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 (Հանրապետության հրապարակի հարևանությամբ), 5-րդ հարկ, 513 սենյակ: ©
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
9589 դիտում
19:39 23-04-2014
«Յունի Փրոջեքթս»-ը սկսում է գարնանային արշավները և էքսկուրսիաները դեպի Հայաստանի տեսարժան վայրեր
2446 դիտում
16:20 06-07-2019
Ցեղասպանության թանգարանի էքսկուրսիաները կդառնան վճարովի․ Հարություն Մարության
1802 դիտում
13:30 16-12-2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հետ
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»