211652_close_icon
views-count2705 դիտում article-date 18:51 26-04-2014

Ադրբեջանցին փորձել է առևանգել Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող օդանավը

Շվեդիայի ոստիկանությունը պարզել է այն մարդու ինքնությունը, ով փորձել էր Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող օդանավն առևանգել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նա Ադրբեջանի քաղաքացի Ռամին Մուսաևն է: Հիշեցնենք, որ նախօրեին թռիչքի ժամանակ նշված օդանավի ուղևորներից մեկը սկսել է բղավել, որ իր պայուսակում ռումբ կա: Օդանավն արտակարգ վայրէևք է կատարել շվեդական Գետենբորգ քաղաքի օդանավակայանում, իսկ ոստիկանությունը ձերբակալել էր նրան: Պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռամին Մուսաևը փորձում է օդանավ առևանգել: 1993 թվականին նա իր ընտանիքի հետ Տյումենից Սանկտ Պետերբուրգ մեկնելու ժամանակ սպառնացել է օդաչուներին, որ կպայթեցնի օդանավը և պահանջել է ուղղել օդանավի ուղղությունը դեպի Միացյալ Նահանգներ: Նրա պահանջը մասամբ էր կատարվել. Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Ստոկհոլմում: Նա ընտանիքի հետ ապաստան էր նդրել Շվեդիայի իշխանություններից, սակայն մերժում էր ստացել և ձերբակալվել, որից հետո արտաքսվել էր Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր