Ուկրաինական Դոնեցկ քաղաքում երկրի դաշնայնացման կողմնակիցները գրավել են շինություն, որտեղ տեղակայված է մարզի պետական հեռուստաընկերությունը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ գրավումն ընթացել է առանց կրակոցների և տուժածների: Շենք ներթափանցելու ընթացքում կոտրել են դարպասները:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12395/]հայտնել էին[/url]ք, որ Դոնեցկում՝ Լենինի անվան հրապարակում ընթանում են ցույցեր, որտեղից և շարժվել են դեպի հեռուստաընկերության շենք: