Դոնեցկում ֆեդերալիզացման կողմնակիցները գրոհում են դատախազության շենքը
Դոնեցկում ֆեդերալիզացման կողմնակիցները գրոհում են մարզային դատախազության շենքը, հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Ըստ գործակալության տվյալների՝ շենքի մուտքի մոտ կանգնած իրավապահները խոչընդոտում են նրանց մուտք գործել շենք։ Ոստիկանների ուղղությամբ քարեր և ծխային նռնակներ են նետվում, անընդմեջ պայթյունի ձայներ են հնչում։
Դեռ չհաստատված տվյալների համաձայն՝ իրավապահների և ռուս անջատողականների միջև բախումների ընթացքում տուժածներ կան։