211652_close_icon
views-count1047 դիտում article-date 17:25 07-05-2014

Լուգանսկում ֆեդերալիզացման կողմնակիցները գրավել են դատախազության շենքը

Ռուսամետ անջատողականները կրկին գրավել են Լուգանսկի դատախազության շենքը։ Այս մասին հայտնում է УНН-ը։ Ըստ գործակալության տվյալների՝ շենքի տարածք են մտել 2 տասնյակ զինված տղամարդիկ, ովքեր հրամայել են բոլորին դուրս գալ շենքից։ Ֆեդերալիզացման կողմնակիցները իրենց ճանապարհին որևէ դիմադրության չեն հանդիպել, քանզի տարածքում գրեթե պահպանություն չէր իրականցվում։ Լուգանսկի շրջանի դատախազ Սերգեյ Ստոսը հրաժարվել է լքել դատախազության շենքը, սակայն մյուս աշխատակիցներն ենթարկվել են հրամանին։

Նմանատիպ նյութեր