211652_close_icon
views-count1154 դիտում article-date 14:49 30-04-2014

Իրաքի ընտրական տեղամասերում 2 պայթյուն է գրանցվել․ կան զոհեր

Իրաքի Մոսուլ քաղաքի ընտրական տեղամասերից մեկի մոտակայքում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ընտրական հանձնաժողովի 1 աշխատակից։ Այս մասին հայտնել է Իրաքի ԿԸՀ ղեկավար Սերբսթ Մուստաֆան։ Եվս 1 հզոր պայթյուն է որոտացել Քիրքուք քաղաքում, որտեղ զոհվել է 2 կին։ Ռումբը տեղադրված է եղել ճամփեզրին՝ Քիրքուքի գյուղերից մեկի մոտակայքում։ Ըստ «Աս Սումարիա» հեռուսատաալիքի հաղորդման՝ պայթյունի նպատակը քվեարկության մեկնող մեծ թվով ընտրողներն էին։ Սակայն, ըստ Սերբսթ Մուստաֆայի խոսքերի՝ ընտրություններն ընդհանուր առմամբ խաղաղ են ընթանում։ «Բոլոր ընտրական տեղամասերը բաց են»,֊ ասել է նա։

Նմանատիպ նյութեր