1017 դիտում
11:20 01-05-2014
Աստվածահաճո են համարվում այն իշխանությունները, որոնք կարողանում են գործ անելու ազատություն և աշխատանքով հարստանալու հնարավորություն ստեղծել. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծույլ մարդը ոչ մի վատ բան չի անում, վնաս չի տալիս, չարիք չի գործում, սակայն ծուլությունը համարվում է մահացու մեղք: Բողոքականները կարծում են, թե ամբողջ ուժով և ընդունակությամբ աշխատողի համար դրախտի դռները բաց են: «Ֆաուստի» հերոսը առաջ է քաշում ենթադրություն, թե «Ի սկզբանե գործն էր»: Ասել է, թե՝ գործն է մարդուն ստեղծել: Թումանյանը քաղաքակրթական ընտրության մասին պատմող հրաշալի պոեմում հարկ է համարում հիշեցնել, որ «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»: Ասել է, թե՝ անմահության տանող ճանապարհը գործն է: Իրականում մարդու և հանրության բարեկեցության աղբյուրը պատերազմը, թալանը, կողոպուտը չէ, այլ ազնիվ աշխատանքը: Աշխատանքն է բարիք ստեղծելու և մարդու կենսական պահանջները բավարելու պայմանը, առաջադիմության և զարգացման գրավականը: Այս առումով Աստվածահաճո են համարվում այն իշխանությունները, որոնք կարողանում են գործ անելու ազատություն և աշխատանքով հարստանալու հնարավորություն ստեղծել: Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Մաղթում եմ անսպառ եռանդ և գործնական մեծ հաջողություններ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
17:58 20-10-2024
Հռոմի Ս. Վլաս եկեղեցում աղոթք է բարձրացվել հայոց պետականության և եկեղեցու անսասանության համար
739 դիտում
17:13 20-10-2024
ԵՊՀ ուսանողները այցելել են ՄԻՊ-ի գրասենյակ
880 դիտում
16:59 20-10-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին