2174 դիտում
10:09 04-05-2014
Հուսով եմ հաջորդ մրցաշրջանը ավելի լավ կանցկացնեմ. Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Հոֆենհայմ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբը մրցակցին հաղթեց 3:2 հաշվով, իսկ գոլերից մեկը իր հաշվին գրանցեց հայ կիսապաշտպանը:
«Ես շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ այս ակումբում: Մրցաշրջանի սկիզբը ինձ համար այդքան էլ հաջող չդասավորվեց: Հուսով եմ հաջորդ մրցաշրջանը ավելի լավ կանցկացնեմ:
«Հոֆենհայմ»-ի հետ խաղում ես իմ առաջին գլխով գոլը հեղինակեցի «Բորուսիա»-ի կազմում, բայց դա այնպիսի դրություն էր, որ ես պետք է միայն գլխով հարվածեի:
Եզրային կիսապաշտպանի դիրքում ես ավելի շատ տարածություն և ազատություն եմ ստանում: Այդ պատճառով ես ինձ շատ լավ եմ զգում այդ խաղային դիրքում: Ինձ համար կարևորը թիմին օգուտ տալն է»,-ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
15:48 15-12-2014
Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա. Հենրիխ Մխիթարյան
3704 դիտում
19:55 22-01-2016
Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ, որ Տուխելը ինձ կհամոզի մնալ «Բորուսիայում»
2894 դիտում
22:08 08-06-2021
Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ՝ շուտով Զախարյանին կտեսնենք թոփ առաջնություններում
Այս բաժնից
2263 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2926 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2437 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում