211652_close_icon
views-count1474 դիտում article-date 11:34 04-05-2014

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում գագաթաժողով են անցկացնելու

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Թուրքիայի և Ադրբեջանի կոլեգաներին է հյուրընկալել: Գիորգի Մարգվելաշվիլին նրանց հետ միասին մայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում «Թբիլիսիի գագաթաժողով 2014»-ի բացումն է անելու: Գագաթաժողովում քննարկելու են վերջին 20 տարիների տնտեսական, առևտրային, տրանսպորտային և քներգետիկ համագործակցության արդյունքները: Մասնակից երկրների պատվիրակությունները քննարկելու են ընթացիկ և նախատեսված ծրագրերի իրականացման մասին: Նախատեսված է նաև նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ: Գագաթաժողովի ընթացքում պայմանավորվելու են Վրաստանի նախագահի Թուրքիա և Ադրբեջան հետագա այցերի համար:

Նմանատիպ նյութեր