1520 դիտում
19:27 07-05-2014
Ամփոփվել են հանրապետական օլիմպիադայի արդյունքները. ֆոտոշարք
Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:
Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրեց, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:
Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների արժանացան անցկացված մրցումների արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը: Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի և Լոռիի մարզերի հավաքականները զբաղեցրեցին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղն զբաղեցրեց Արցախի թիմը, որը, ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում:
Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի և հուշանվերների արժանացան նաև օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկեր ու աշակերտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
2800 դիտում
21:45 21-05-2016
Ամփոփվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի արդյունքները
1790 դիտում
12:06 12-03-2021
Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
Այս բաժնից
715 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
871 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ