«Բանանց»-ը` Հայաստանի չեմպիոն
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Երևանի «Բանանց»-ը նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Ժոլտ Հորնիակի սաները 25-րդ տուրում տուրում 1:0 հաշվով առավելության հասան երկրի գավաթակիր «Փյունիկ»-ի նկատմամբ:
25 տուրից հետո «Բանանց»-ը վաստակեց 50 միավոր և անհասանելի դարձավ իրեն հետապնդող[url=https://shamshyan.com/hy/article/13864/] մրցակիցների[/url] համար: Հատկանշական է, որ «Բանանց»-ը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
«Փյունիկ» - «Բանանց»`0:1
Գոլ` Գևորգ Կարապետյան 8'