3577 դիտում
19:15 12-05-2014
Հաղթիր ինքդ քեզ, և միայն դրանից հետո կհաղթես ուրիշներին. ֆոտոշարք
Մայիսի 11-ին «Աշխատանք» ԿՄԸ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո Կարատեի Գավաթի մրցաշարը:
Այն ֆեդերացիայի 10 տարվա բեղմնավոր աշխատանքի առաջին գավաթային մրցաշարն էր, որն այսուհետ կդառնա ամենամյա: Մրցաշարին մասնակցում էին Ֆեդերացիայի տարբեր մասնաճյուղերի տարբեր տարիքային և քաշային խմբերի ավելի քան 250 մարզիկներ: Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի սաներից մի քանիսը ներկայացան իրենց ցուցադրական ելույթներով, որից հետո մեկնարկեց բուն մրցապայքարը:
Ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԿԱՏԱ ձևից աշխարհի չեմպիոն, սև գոտի 5-րդ ԴԱՆ Դավիթ Աթանեսյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց լավագույնս դրսևորած մարզիկները կմասնակցեն մի շարք միջազգային մրցաշարերի, իսկ մեծահասակ մարզիկներին կընձեռնվի հնարավորություն մասնակցելու K-1 վարկածով պրոֆեսիոնալ մենամարտերի: Պատվոգրեր և շնորհակալագրեր շնորհվեցին նաև ֆեդերացիայի մի շարք բարեկամների: Սա արդեն բարի ավանդույթ է դարձել:
Պարգևատրվածները հանդիսավորությամբ համալրեցին ֆեդերացիայի շարքերը: ԱՄՆ-ում և Եվրոպայում Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչ փորձառու մարզիկներն ու մարզիչները, որոնց մեջ ի դեպ քիչ չեն աշխարհի, Եվրոպայի, Եվրասիայի չեմպիոններ և մի շարք միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ, իրենց մարզչական աշխատանքով նպաստում են Այկիկենդո մարտարվեստի տարածմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
10821 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
5545 դիտում
18:16 03-04-2015
JKA ARMENIA «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը ամփոփեց առաջին փուլը. ֆոտոշարք
2072 դիտում
01:11 29-04-2015
«Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը շարունակվում է. ֆոտոշարք
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին