«Բանանցը» կպարգևատրվի ոսկե մեդալներով մայիսի 18-ին
Մայիսի 18-ին՝ Հայաստանի առաջնության «Բանանց»-«Միկա» հանդիպումից հետո, տեղի կունենա «Բանանց» թիմի պարգևատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոսկե մեդալներ և չեմպիոնական գավաթը կհանձնի «Բանանց» ակումբի ֆուտբոլիստներին և մարզչական անձնակազմին: Հիշեցնենք, որ «Բանանցը» Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: