987 դիտում
12:55 13-05-2014
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մայիսի 13-ին Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակողողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան, նշելով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել է ուսանողական տարիներին, իսկ առավել ծանոթացել եւ ուսումնասիրել է Հայաստան այցին նախապատրաստվելիս, ասաց,- «Առաջին անգամ ենք գտնվում այստեղ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդին, որին 99 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանության միջոցով ցանկացել են ոչնչացնել։ Հույս ունենք, որ ապագայում նման ոճրագործությունները չեն կրկնվի։ Չեխ ազգը, չեխ ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Հայոց ցեղասպանությանը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1985 դիտում
16:59 17-02-2015
Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1180 դիտում
15:32 12-05-2015
Նիդերլանդների Թագավորության պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»