211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:32 12-05-2015

Նիդերլանդների Թագավորության պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Հերի վան Բոմելի գլխավորությամբ մայիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են Ցեղասպանության թանգարանում. պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ նյութեր