«Ատալանտա»-ի երկրպագուները դանակ են նետել «Միլան»-ի խաղացողների վրա. տեսանյութ
Իտալիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում կայացած «Ատալանտա»- «Միլան» (2:1) խաղի ժամանակ զարհուրելի դրվագ է արձանագրվել: Տանտերերի երկրպագուները դանակ են նետել միլանյան ակումբի խաղացողների վրա: Բարեբախտաբար, այն ֆուտբոլիստներին չի դիպել: