«Միլան»-ը պարտվեց «Ատալանտա»-ին. տեսանյութ
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Միլան»-ը արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեց «Ատալանտա»-ին: Երկրորդ խաղակեսի սկզնամասում հյուրերը առաջ անցան հաշվի մեջ, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Ջամպաոլո Բելլինին: Սակայն Կլարենս Զեդորֆի սաները քիչ անց ստիպված եղան գնդակը դուրս հանել սեփական դարպասից` 11 մետրանոցից աչքի ընկավ Հերման Դենիսը, իսկ խաղին ավելացված լրացուցիչ 6-րդ րոպեին փոխարինման դուրս կեած Ֆրանկո Բրիենցիի հաղթանակ պարգևեց «Ատալանտա»-ին:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Միլան»-ը 54 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:
[b]«Ատալանտա» - «Միլան»` 2:1[/b]
Գոլեր` Բելինի 51' (ինք) – Դենիս 68’ (11մ), Բրիենցա 95'