Լուգանսկի շրջանի նահանգապետի դեմ մահափորձ է իրականացվել
Ուկրաինայի Լուգանսկի շրջանի «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովի դեմ մահափորձ է իրականացվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Լուգանսկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայության ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինին։
«Հարձակումը գրանցվել է տեղական ժամանակով մոտ ժամը 11։00֊ին։ Նա ողջ և առողջ է, վնասվածքը թեթև է»,֊ հայտնել է Նիկիտինը։
Նշվում է, որ միջադեպի արդյունքում նահանգապետը հրազենային վնասվածք է ստացել։
Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։