Պակիստանի նախագահի որդու դեմ մահափորձ է իրականացվել
Պակիստանի Բելուջիսթան նահանգի Հաբ քաղաքում այդ երկրի նախագահ Մամնուն Հուսեյնի որդուն՝ Թալաթ Մամնունին ուղեկցող ավտոշարասյան մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է Tass-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով սպանվել են նախագահի որդուն ուղեկցող ոստիկաններից 3-ը, ևս 13 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Թալաթ Մամնունը չի տուժել:
Պայթուցիկ սարքն ամրացված է եղել ճանապարհին կայանված մոտոցիկլին և գործի դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: Առայժմ ահաբեկչական խմբավորումներից և ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: