Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնություններում
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության հինգերորդ տուրում սեւերով պարտության մատնեց առաջատարներից մեկին` գրոսմայստեր Թիմուր Գարեեւին, եւ այժմ 3 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը, հայտնում է Armchess.am-ը: Աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում չորս տուրից հետո գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 2,5 միավորով ընթանում է երրորդ տեղում: 3,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Իրինա Կրաշը: